Առկա է ռազմական հարձակման սպառնալիք. ի՞նչ նապատակով է թշնամին փակել Գորիս-Կապան և Գորիս-Որոտան հատվածները
26-08-2021 16:38:54 | Հայաստան | Մեկնաբանություն
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան էջում գրում է.
«Գորիս Կապան և Գորիս-Որոտան հատվածները թշնամին փակել է միայն մեկ նպատակով` իր դաշնակից կապիտուլյանտի միջոցով ժողովրդի վրա ճնշում բանեցնելու և ըստ էության ահաբեկելու համար, որպեսզի իրենց ցանկացած փաստաթուղթը արագ ստորագրի:
Այդպես «ապաշրջափակումը» նախատեսվում է իրականացնել կատարյալ շրջափակման միջոցով:
Առկա է ռազմական հարձակման սպառնալիք:
Սպառնալիքով` իրենց գործակալների միջոցով քայլ առ քայլ գնում են դեպի Հայաստանի վերջնական ոչնչացում, որի պլանին հայ ժողովուրդը հավանություն է տվել կա´մ դավաճանական երեք ռեժիմներին քվեարկելով և կա´մ դավաճանական առկա ռեժիմին հիմա հանդուրժելով»: