Աթենքում տեղի է ունեցել Արմենոֆասի հանձնախմբի հանդիպումը<br />


Աթենքում տեղի է ունեցել Արմենոֆասի հանձնախմբի հանդիպումը

  • 10-05-2010 20:25:00   | Լիբանան  |  Հասարակություն
ԱՆԹԻԼԻԱՍ, 10 ՄԱՅՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի հովանավորությունը վայելող Արմենոֆասի հանձնախումբը իր տարեկան հանդիպումն է ունեցել Աթենքում: Այս մասին տեղեկացնում են Անթիլիասի մայրավանքից: Հիշյալ հանձնախմբում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից մաս են կազմում Խորեն եպիսկոպոս Տողրամաջյանը, Տիգրան Ճինպաշյանը, ատենապետուհի Թենի Սիմոնյանը, Աթենքից Հայկուհի Յաղճյանը, Ժնեւից Ալեքսան Քյոչեյանը եւ Շվեյցարիայի եկեղեցիների 3 ներկայացուցիչ: Թենի Սիմոնյանը փոխանցել է Վեհափառ Հայրապետի օրհնությունն ու հանձնախմբի կատարած աշխատանքի բարձր գնահատականը: Արմենոֆասի նպատակն է իր տրամադրության տակ եղած գումարներով` հիմնադրամի տարեկան տոկոսից հատկացումներ կատարել կաթողիկոսության ծրագրերին, հատկապես Հունաստանի Ազգային ծերանոցին, որը միշտ վայելել է շվեյցարական եկեղեցիների անմիջական օժանդակությունը: Իր նիստերի ընթացքում հանձնախումբը ուրախությամբ հաստատել է, որ Աթենքի Ազգային ծերանոցը լուրջ բարեկարգություններ է կատարել: Այս առիթով հանձնախումբը որոշել է 30.000 շվեյցարական ֆրանկ հատկացնել ծերանոցին:
Նոյյան տապան  -   Հասարակություն