Աթէնքում տեղի է ունեցել Արմենոֆասի յանձնախմբի հանդիպումը
10-05-2010 20:25:00 | | Հասարակութիւն
ԱՆԹԻԼԻԱՍ, 10 ՄԱՅՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Մեծի տանն
Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսի հովանաւորութիւնը վայելող Արմենոֆասի
յանձնախումբը իր տարեկան հանդիպումն է ունեցել Աթէնքում: Այս մասին
տեղեկացնում են Անթիլիասի մայրավանքից: Յիշեալ հանձնախմբում Մեծի
Տանն Կիլիկիոյ կաթողիկոսությունից մաս են կազմում Խորէն եպիսկոպոս
Տողրամաջյանը, Տիգրան Ճինպաշյանը, ատենապետուհի Թենի Սիմոնեանը,
Աթէնքից Հայկուհի Յաղճյանը, Ժնեւից Ալեքսան Քյոչեյանը եւ
Շվեյցարիայի եկեղեցիների 3 ներկայացուցիչ:
Թենի Սիմոնեանը փոխանցել է Վեհափառ Հայրապետի օրհնութիւնն ու
յանձնախմբի կատարած աշխատանքի բարձր գնահատականը: Արմենոֆասի
նպատակն է իր տրամադրության տակ եղած գումարներով` հիմնադրամի
տարեկան տոկոսից յատկացումներ կատարել կաթողիկոսութեան ծրագրերին,
յատկապէս Յունաստանի Ազգային ծերանոցին, որը միշտ վայելել է
շուեցարական եկեղեցիների անմիջական օժանդակությունը: Իր նիստերի
ընթացքում յանձնախումբը ուրախութեամբ հաստատել է, որ Աթէնքի
Ազգային ծերանոցը լուրջ բարեկարգություններ է կատարել: Այս առիթով
յանձնախումբը որոշել է 30.000 շուեցարական ֆրանկ յատկացնել
ծերանոցին: