Մայիսի 9-ին տեղի է ունենալու «Հայոց Եկեղեցու պատմություն»<br /> առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլը<br />


Մայիսի 9-ին տեղի է ունենալու «Հայոց Եկեղեցու պատմություն»
առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլը

  • 07-05-2010 16:24:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԷՋՄԻԱԾԻՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանում մայիսի 9-ին տեղի է ունենալու «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլը: Օլիմպիադային մասնակցելու են ՀՀ մարզերից եւ Երեւանից շուրջ 50 աշակերտներ: Օլիմպիադայի արդյունքները հրապարակվելու են հաջորդ օրը` մայիսի 10-ին, մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ընթացքում: Ըստ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Քրիստոնեական դիաստիարակության կենտրոնի մամլո հաղորդագրության, օլիմպիադայի շրջանակներում մայիսի 9-ին աշակերտները եւ մանկավարժները կայցելեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարաններ` ծանոթանալու ազգային սրբությունների բացառիկ նմուշներին:
Նոյյան տապան  -   Հասարակություն