Բաքվում ոստիկանությունը ցրել է Նավթային ակադեմիայի դեպքերի<br /> տարելիցին նվիրված ցույցը. կան վիրավորներ ու ձերբակալվածներ<br />


Բաքվում ոստիկանությունը ցրել է Նավթային ակադեմիայի դեպքերի
տարելիցին նվիրված ցույցը. կան վիրավորներ ու ձերբակալվածներ

  • 30-04-2010 18:48:00   | Ադրբեջան  |  Հասարակություն
ԲԱՔՈՒ, 30 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Այսօր Բաքվում ոստիկանությունը ցրել է Նավթային ակադեմիայում տեղի ունեցած ահաբեկչության տարելիցին նվիրված ցույցը, ակցիայի մասնակից տասնյակ երիտասարդներ ձերբակալվել են: «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության վկայությամբ` իրավապահները փակել են դեպի Նավթային ակադեմիա տանող ճանապարհները, երբ ուսանողների խմբերը մոտենում էին շենքին` ծաղիկներ դնելու: Ոստիկանության կողմից ցույցը ցրելու ժամանակ մի քանի ուսանողներ մարմնական վնասվածքներ են ստացել: Հիշեցնենք, որ 2009 թվականի ապրիլի 30-ին Վրաստանի քաղաքացի, ազգությամբ ադրբեջանցի Ֆարդա Գադիրովը ներխուժել էր Նավթային ակադեմիայի շենք եւ, աստիճաններով բարձրանալով անկանոն կրակ բացել ուսանողների եւ դասախոսների ուղղությամբ. զոհվել էր 12, վիրավորել` 13 մարդ: Անվտանգության ուժերի ձեռնարկած գործողություններից հետո ինքնասպան էր եղել նաեւ ինքը` 29-ամյա Գադիրովը:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play