«Շուշիի հռչակագիրը» սահմանում է չարաբաստիկ Զանգեզուրի միջանցքի իրավական հիմնավորումը. թուրքագետ


«Շուշիի հռչակագիրը» սահմանում է չարաբաստիկ Զանգեզուրի միջանցքի իրավական հիմնավորումը. թուրքագետ

  • 21-02-2022 16:16:56   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է
 
«Քանի որ շատերը տեղյակ չեն, թե ինչ է իրենից ներկայացնում «Շուշիի հռչակագիրը», անդրադառնամ դրա որոշ կետերին։
 
«Շուշիի հռչակագիրը» ստորագրվել է 2021 թ. հունիսի 15-ին, Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի բերդաքաղաքում Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների կողմից։ Այն իրավաբանորեն ամրագրում էր երկու երկրների միջև ռազմավարական դաշնակցության նոր մակարդակը՝ արձանագրելով Թուրքիայի իրավական ներխուժումը Հարավային Կովկաս։ Այս հռչակագիրը կարևորագույն ուղենիշային փաստաթուղթ է մեր թշնամիների համար, որը, սակայն, գրեթե անտեսված մնաց Հայաստանում՝ պայմանավորված նախընտրական ամենաթեժ շրջանով (Հունիսի 20-ին ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններն էին)։ 
 
Հռչակագրում առկա են բազմաթիվ դրույթներ, որոնք ոչ միայն իրենց բնույթով բացահայտ հակահայկական են, այլև պարունակում են ըստ էության սպառնալիք Հայաստանի և Արցախի պետականություններին և տարածքային ամբողջականությանը։ Անդրադառնամ հռչակագրի կետերից մեկին, որտեղ ասվում է. «կողմերը հայտնում են, որ Թուրքիան և Ադրբեջանը միավորող Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև միջանցքի (Զանգեզուրի միջանցքի) բացումը և որպես նշված միջանցքի շարունակություն Նախիջևան-Կարս երկաթգծի կառուցումը կարևոր նպաստ են բերելու երկու երկրների միջև կապի և հաղորդակցային հարաբերությունների ընդլայնման համար»։ 
 
Այս կետը սահմանում է չարաբաստիկ Զանգեզուրի միջանցքի իրավական հիմնավորումը (ընդ որում՝ սա դեռևս միակ նմանատիպ փաստաթուղթն է), որը դատապարտող բանաձևին ՀՀ Աժ-ում այսօր ՔՊ-ական պատգամավորները դեմ քվեարկեցին։ Ըստ էության՝ ՀՀ դե ֆակտո իշխանության ներկայացուցիչները իրենց քայլով հաստատում են, որ ա) կա միջանցք, բ) միջանցքը քաղաքական է, ոչ տնտեսական, որովհետև ուղղված է Թուրքիայի և Ադրբեջանի միջև քաղաքական կապի ամրապնդմանը, գ) իրենք միջանցքին դեմ չեն։
 
Կ- կոլաբորացիոնիզմ։
Այլ կետերի մասին շուտով...»:
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play