Կայացավ իսպանահայ տենոր Վահրամ Թադեւոսյանի համերգը Երեւանում<br />


Կայացավ իսպանահայ տենոր Վահրամ Թադեւոսյանի համերգը Երեւանում

  • 14-04-2010 21:30:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Երեւանի «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ իսպանահայ տենոր Վահրամ Թադեւոսյանի համերգը: Թադեւոսյանին նվագակցում էր Հայաստանի պետական կամերային նվագախումբը` դիրիժոր Վարդան Հակոբյանի ղեկավարությամբ: Երգիչը համերգը բացեց Մակար Եկմալյանի «Օրհնյալ է Աստված Քրիստոս պատարագյալ» երգով: Հնչեցին ինչպես համաշխարհային, այնպես էլ հայ դասական ստեղծագործություններ: «Շատ կարեւոր է, որ սփյուռքում ապրած հայ տաղանդավոր երիտասարդները հոգեւոր կամրջով կապվեն հայրենիքի հետ, իրենց ներուժը բերեն, իրենց աջակցությունը ցույց տան հայկական մշակույթին»,- նշել է ՀՀ Սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության մշակութային, սպորտի եւ երիտասարդական ծրագրերի բաժնի պետ Նադյա Անտոնյանը: «Վահրամ Թադեւոսյանը իր հիասքանչ եւ անկրկնելի կատարումներով, եվրոպական, հայ դասական եւ ժողովրդական բարձրագույն երգարվեստով գերել է ֆրանսիացիներին, իտալացիներին, գերմանացիներին, ինչպես նաեւ մեր հայրենակիցներին, որոնք այդ երգերի շնչով եւ հոգեբանությամբ ոգեւորված կգոյատեւեն ընդմիշտ` աշխարհի որ ծայրում էլ ապրելիս լինեն: Այս ամենի հետ նա աշխարհին է ներկայացնում նաեւ հայոց երգի դարավոր պատմությունը», - ասված է Հայաստանի պատվո հյուպատոս Լուիս Բարբարա Զապատերոյի ուղերձում: ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հրամանով, ով եւս ներկա էր համերգին, Թադեւոսյանը պարգեւատրվեց նախարարության պաատվոգրով` հայ ինքնության պահպանմանը, հայ մշակույթի զարգացմանը նպաստելու եւ հայ մաշկույթը լավագույնս ներկայացնելու համար:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play