Ինդոնեզիայում սկսվել են խորհրդարանական ընտրություններ<br />


Ինդոնեզիայում սկսվել են խորհրդարանական ընտրություններ

  • 09-04-2009 17:15:00   | Ինդոնեզիա  |  Միջազգային
ՋԱԿԱՐՏԱ, 9 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ինդոնեզիայում սկսվել են խորհրդարանական ընտրություններ, որին մասնակցում են 38 կուսակցություններ: Ընտրացուցակներում ընդգրկված են երկրի ձայնի իրավունք ունեցող 170 մլն. քաղաքացիներ: Որոշ վայրերում քվեարկությունն ուղեկցվում է բռնություններով: Այսպես, հաղորդվում է Ինդոնեզիայի Պապուա նահանգում ոստիկանական տեղամասի վրա հարձակման եւ վեց զոհվածների մասին: Ինդոնեզիական օրենսդրության համաձայն կուսակցությունը կամ կոալիցիան, որ կզբաղեցնի խորհրդարանի տեղերի մեկ հինգերորդ մասը, կարող է այնուհետեւ առաջադրել նախագահի թեկնածու, ընդ որում պետության ներկայիս ղեկավար Սուսիլո Բամբանգա Յոդխոյոնոյի կողմնակիցների շանսերը դրական են գնահատվում, հաղորդում է BBC-ն:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play