Եվրազեսի անդամ երկրների համար առաջիկա ամիսներին կձեւավորվի<br /> Կայունացման հիմնադրամ<br />


Եվրազեսի անդամ երկրների համար առաջիկա ամիսներին կձեւավորվի
Կայունացման հիմնադրամ

  • 02-04-2009 19:30:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 31-ին Մոսկվայում կայացած ԱՊՀ անդամ երկրների ֆինանսների նախարարների մշտապես գործող խորհրդակցության երկրորդ նիստում քննարկվել են ֆինանսատնտեսական ճգնաժամին դիմակայելու, ինչպես նաեւ համաշխարհային տնտեսական ու ֆինանսական համակարգի բարեփոխումների հետ կապված խնդիրներ: Այս մասին ապրիլի 2-ի ասուլիսում հայտնեց Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: Ըստ նրա, մինչ հանդիպումը մասնակից երկրների ներկայացուցիչները ծանոթացել են այդ հարցերի վերաբերյալ Ռուսաստանի ներկայացրած տեսակետին, իսկ դրանք, Տ.Դավթյանի խոսքերով, մոտ են եղել հայկական կողմի մոտեցումներին: Նախարարը նշեց, որ հանդիպման արդյունքում խնդրի շուրջ ձեւավորվել է ընդհանուր մոտեցում, որը «G20»-ում` Լոնդոնում ընթացող 20 խոշորագույն երկրների ղեկավարների գագաթաժողովում, կներկայացնի Ռուսաստանը: ԱՊՀ-ի անդամ երկրների ֆինանսների, էկոնոմիկայի եւ կենտրոնական բանկերի ղեկավարները Մոսկվայում մասնակցել են նաեւ Եվրասիական տնտեսական համագործակցության 7-րդ նիստին: Ըստ Տ.Դավթյանի, այդ նիստում առաջարկվել է Եվրազեսի անդամ երկրների շրջանակներում ձեւավորել Կայունացման հիմնադրամ` մինչեւ 10 մլրդ ԱՄՆ դոլար ընդհանուր գումարով: Ներկայումս հիմնադրամի ձեւավորման աշխատանքները գտնվում են ավարտական փուլում: Նախարարը նշեց, որ հիմնադրամի ձեւավորման վերաբերյալ համաձայնությունը ձեռք է բերվել անդամ երկրների նախագահների մակարդակով: Հիմնադրամը հիմնականում իրականացնելու է մակրոտնտեսական կայունացման, ինչպես նաեւ ենթակառուցվածքային զարգացմանն ուղղված ծրագրեր: «Այս հիմնադրամը մեզ հնարավորություն կտա առաջիկայում նաեւ լրացուցիչ ռեսուրսներ ներգրավելու ենթակառուցվածքների զարգացման նպատակով»,- նշեց Տ.Դավթյանը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play