Ռուսական խոշոր հեռուստաալիքները դադարեցրել են հեռարձակումը<br /> Բելոռուսիայում<br />


Ռուսական խոշոր հեռուստաալիքները դադարեցրել են հեռարձակումը
Բելոռուսիայում

  • 01-04-2009 18:26:00   | Բելոռուս  |  Միջազգային
ՄԻՆՍԿ, 1 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսական «ՌԵՆ ՏՎ», «Առաջին ալիք. Համաշխարհային ցանց», «ՏՎՑ-Ինտերնեյշնլ», «ՌՏՌ-Պլանետա» եւ «ՆՏՎ-Միր» հեռուստաալիքները հանվել են Բելոռուսիայի կաբելային հեռարձակման ցանցից, հաղորդում է «Նովոստի» գործակալությունը: «ԶԼՄ-ների մասին նոր օրենքն ուժի մեջ մտնելուց հետո նրանք Բելոռուսիայի տարածքում հեռարձակման արտոնություն չեն ստացել: Մասնավորապես, ԶԼՄ-ների մասին օրենքում հստակ ամրագրված է, որ հեռուստատեսային ալիքները պետք է առաջիկա երեք ամսվա ընթացքում ստանան երկրի տարածքում հեռարձակման թույլտվություն: Այդ աշխատանքը այս հեռուստաալիքների ներկայացուցիչները չեն արել»,- հայտնել են Բելոռուսիայի տեղեկատվության նախարարությունում` ավելացնելով, որ «ոչ մի քաղաքական աստառ այդ ալիքների հեռարձակման անջատման մեջ չկա»: Միաժամանակ նախարարությունում չեն ճշտել, հնարավոր է արդյոք այդ հեռուստաալիքների հեռարձակման վերականգնումը Բելոռուսիայի տարածքում:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play