Իրաքի կառավարությունը ծրագրում է ԱՄՆ-ից գնել Ֆ-16<br /> կործանիչների խոշոր խմբաքանակ<br />


Իրաքի կառավարությունը ծրագրում է ԱՄՆ-ից գնել Ֆ-16
կործանիչների խոշոր խմբաքանակ

  • 01-04-2009 15:12:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իրաքի կառավարությունը ծրագրում է ԱՄՆ-ից գնել Ֆ-16 կործանիչների մեծ խմբաքանակ: Այս մասին «Ռոյտեր» լրատվական գործակալությանը հայտնել է այցով Վաշինգտոնում գտնվող Իրաքի ՌՕՈՒ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Անվար Ահմեդը: Ըստ նրա, առաջին 18 ինքնաթիռների ձեռք բերման պայմանագիրը նա հույս ունի ստորագրել արդեն այս տարի: Ընդամենը, նրա ներկայացրած տվյալների համաձայն, Բաղդադի իշխանությունները կցանկանային մինչեւ 2020 թվականն ստանալ մոտ 96 Ֆ-16 կործանիչներ, որոնք արտադրում է «Լոքհիդ-Մարտին» կորպորացիան: «Այդ ինքնաթիռները մեզ հարկավոր են երկրի պաշտպանության համար»,- հայտարարել է Իրաքի ՌՕՈՒ հրամանատարը: Իրաքի անվտանգության համար հավանական սպառնալիքների թվում նա նշել է Իրանը եւ Սիրիան: ԱՄՆ-ի վարչակազմը կանխավ արդեն ծանուցել է Կոնգրեսին Իրաքին մոտավորապես 9 մլրդ դոլարի տարատեսակ սպառազինություններ վաճառելու մտադրության մասին: Ի թիվս այն տեխնիկայի, որ ԱՄՆ-ը կմատակարարի Իրաքին, Մ1Ա1 «Աբրամս» ծանր տանկեր, ուղղաթիռներ, ռազմափոխադրական օդանավեր են:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play