Տղամարդը նախկին կնոջ շենքի մոտ կրակոցներ է արձակել


Տղամարդը նախկին կնոջ շենքի մոտ կրակոցներ է արձակել

  • 23-07-2022 19:04:29   | Կոտայքի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Ոստիկանություն զանգած 20-ամյա քաղաքացին հուլիսի 21-ին հայտնել է, որ նախկին ամուսինը Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի իրենց շենքի մոտ օդ է կրակում և խնդրել է, որ ոստիկան մոտենա:
 
Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից՝ նշված հասցե մեկնած օպերատիվ խմբին նա հաղորդում էր տվել, որ ժամը 02.00-ի սահմաններում նախկին ամուսինը, գտնվելով իրենց շենքի հետնամասում, սպառնացել է, որ սպանելու է իրեն: Կինը նրա ձեռքին նկատել էր ատրճանակ, ապա կրակոց էր հնչել, ինչի հետևանքով վնասվել էր բնակարանի պատուհանի շրջանակը:
Կայացվել էր Չարենցավանի 32-ամյա բնակչի նկատմամբ անհետաձգելի միջամտություն կիրառելու վերաբերյալ որոշում:
 
Նախաձեռնվել էր քրեական վարույթ:
 
Ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 22-ին 32-ամյա տղամարդը ներկայացել է նախաքննական մարմին՝ ներկայացնելով 9 մմ տրամաչափի ատրճանակը, որով նախկին կնոջ շենքի մոտ կրակոցներ էր արձակել:
 
Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play