Վիճաբանություն՝ Երևանի թիվ 19 պոլիկլինիկայում. քարե ժամացույցով հարվածել են տնօրենի գլխին
05-08-2022 21:17:37 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում վարույթ է նախաձեռնվել հուլիսի 29-ին ոստիկանության Մալաթիայի բաժին դիմած Երևանի բնակիչ Սամվել Սարգսյանի ահազանգի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ոստիկաններին հայտնել է, որ այդ օրը՝ ժամը 15:00–ի սահմաններում, իր աշխատասենյակում վիճաբանություն է տեղի ունեցել իր և քաղաքացի Միքայել Մանուկյանի միջև, որի ժամանակ վերջինս սեղանին դրված քարե ժամացույցով հարվածել է իր գլխին: Պոլիկլինիկա մեկնած ոստիկաններին ու քննիչներին Սամվել Սարգսյանը հայտնել է, որ ինքը պոլիկլինիկայի գլխավոր բժիշկն է և ստացել է մարմնական վնասվածք:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներեր՝ Մ. Մանուկյանի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: