Բայդենն այսօր կստորագրի ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության մասին արձանագրությունները


 

Բայդենն այսօր կստորագրի ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության մասին արձանագրությունները

09-08-2022 10:20 Ակնարկներ
Բայդենն այսօր կստորագրի ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության մասին արձանագրությունները
 
Ազատություն. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը այսօր կստորագրի ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության մասին արձանագրությունները։ Այս մասին ասված է երեկ Սպիտակ տան կողմից տարածված պետության ղեկավարի աշխատանքային օրակարգում։
 
«Կեսօրից հետո նախագահը ելույթ կունենա և կստորագրի Ֆինլանդիայի Հանրապետության և Շվեդիայի Թագավորության Հյուսիսատլանտյան պայմանագրին միանալու արձանագրությունների վավերացման փաստաթղթերը»,- ասված է ժամանակացույցում։
 
Արարողությանը կմասնակցի նաև ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը։
 
Անցած շաբաթ ԱՄՆ Սենատը վավերացրեց Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին։
 
Լիլիթ Հարությունյան
 
 
 
 
Նոյյան տապան   |   Ակնարկներ

 

 

Կարդացել են 4086 անգամ