Իսրայելի օդուժը հարված է հասցրել Սուդանի՞ն<br />


Իսրայելի օդուժը հարված է հասցրել Սուդանի՞ն

  • 26-03-2009 16:43:00   | Իսրայել  |  Միջազգային
ԹԵԼ ԱՎԻՎ, 26 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իսրայելի օդուժը հունվարին Սուդանում ռազմական բեռ փոխադրող պահակախմբին հարվածներ է հասցրել այն ժամանակ, երբ Իսրայելի պաշտպանության ուժերը ռազմական գործողություններ էին իրականացնում Գազայի հատվածում «Համաս» խմբավորման զինյալների դեմ: Այս մասին հաղորդում է Jerusalem Post թերթը` վկայակոչելով ամերիկյան CBS հեռուստաընկերության անանուն աղբյուր: «Իսրայելական հետախուզությունը պարզել է, որ զենքը Սուդանով տեղափոխվում էր Եգիպտոսի հյուսիս, որպեսզի հետո Սինայի թերակղզով մաքսանենգ ճանապարհով այն ուղարկվեր Գազայի հատված»,- նշել է աղբյուրը: Ըստ նրա, 2009 թվականի հունվարին Իսրայելի ռազմաօդային ուժերը Սուդանում ռմբակոծել են «Համասի» համար նախատեսված Սուդանով անցնող ռազմական բեռով պահակախումբը: Հարվածի արդյունքում զոհվել է 39 մարդ, այրվել 17 բեռնատար:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play