16-08-2022 12:20:01 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «ԴԻԵՏ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի (Լոռու մարզ, քաղաք Վանաձոր) առանձին գործառույթը:
Կասեցման հիմքը «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջների խախտումն է, որը հայտնաբերվել է լաբորատոր փորձաքննությամբ:
Այսպես՝ ՍԱՏՄ Լոռու մարզային կենտրոնի տեսուչները նշված կաթնամթերքի արտադրությունում իրականացվող վերահսկողության ընթացքում կատարել են նմուշառում Մածուն» և Պանիր» արտադրատեսակներից և հանձնել լաբորատոր փորձաքննության:
Արդյունքում պարզվել է, որ Պանիր» արտադրատեսակի նմուշը ԱՑԽՄ, իսկ Մածուն» արտադրատեսակը հակաբիոտիկի՝ ստրեպտեմիցի, ցուցանիշներով չեն համապատասխանում սահմանված նորմերին: