Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 2021-22թթ. ավելի քան 820 միլիոն դրամ է ներդրել Կապանի սուբվենցիոն ծրագրերում
01-09-2022 15:05:45 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Սուբվենցիոն ծրագրերն ուղղված են համայնքում սոցիալ-տնտեսական ենթկառուցվածքների բարեկարգմանն եւ համայնքային նշանակության այլ ծրագրերի իրականացմանը։ Ներդրումն իրականացվում է համատեղ՝ կառավարության եւ համայնքի կողմից, իսկ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) ազդակիր համայնքներում ծրագրերի ֆինանսավորմանը մասնակցում է նաեւ ԶՊՄԿ-ն՝ որպես սոցիալական ծրագրերի մաս։ Այսպես՝ 2021-22թթ. ԶՊՄԿ ներդրումը Կապան համայնքի սուբվենցոն ծրագրերում կազմել է ավելի քան 820 միլիոն դրամ։
2021 թվականին ԶՊՄԿ-ն Կապանում իրականացված մոտ 2 միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագրերին մասնակցել է 300 միլիոն դրամի ներդրմամբ։ Իրականացվել է.
•Հասարակական շենքերի նորոգում
•Գյուղական բնակավայրերում խմելու ջրի նոր ջրագծերի, ջրավազանների կառուցում, նորոգում
•Բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների և նկուղային հարկերի (որպես ապաստարան) նորոգում
•Ներհամայնքային ճանապարհների, փողոցների, մայթերի և բակերի հիմնանորոգում
•Աճանան բնակավայրի ոռոգման համակարգի վերակառուցում
2022 թվական-ին ԶՊՄԿ-ն Կապանում իրականացվող եւ իրականացվելիք ընդհանուր առմամբ 4,7 միլարդ դրամի սուբվենցիոն ծրագրերին մասնակցել է մոտ 525 միլիոն դրամի ներդրմամբ։ Այս տարվա ծրագրերը ներառում են Կապան համայնքում.