Մարտի 21-ին կմեկնարկի «Երգեցողություն» անվանակարգում<br /> Հայաստանի նախագահի երիտասարդական մրցանակի հավակնորդների մրցույթը<br />


Մարտի 21-ին կմեկնարկի «Երգեցողություն» անվանակարգում
Հայաստանի նախագահի երիտասարդական մրցանակի հավակնորդների մրցույթը

  • 20-03-2009 15:50:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 21-ին կմեկնարկի դասական երաժշտության «Երգեցողություն» անվանակարգում Հայաստանի նախագահի երիտասարդական մրցանակի հավակնորդների մրցույթը, որին մասնակցում են 11 կատարողներ: Եզրափակիչ փուլը տեղի կունենա մարտի 24-ին: Ըստ հիմնադրամի հաղորդագրության, հաղթողների անունները կհայտարարվի մայիսի 15-ին, երբ ՀՀ նախագահը կհաստատի ժյուրիի կողմից առաջադրած թեկնածուներին: Այդ օրը նրանց կհանձնվի նաեւ մրցանակ, որն իրենից ներկայացնում է վկայագիր, շքանշան եւ 2500 դոլարին համարժեք դրամ: «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերի շրջանակում ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակը շնորհվում է 2005թ.-ից` Պողոսյան հիմնադրամի հովանավորությամբ: Ամենամյա մրցանակաբաշխությանը մասնակցում են գրականության, կերպարվեստի, կինոյի եւ դասական երաժշտության բնագավառներում 4 անվանակարգերի համար դիմած 18-27 տարեկան երիտասարդները:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play