Մարտի 21-ին կմեկնարկի «Երգեցողություն» անվանակարգում
Հայաստանի նախագահի երիտասարդական մրցանակի հավակնորդների մրցույթը
20-03-2009 15:50:00 | Հայաստան | Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 21-ին կմեկնարկի
դասական երաժշտության «Երգեցողություն» անվանակարգում Հայաստանի
նախագահի երիտասարդական մրցանակի հավակնորդների մրցույթը, որին
մասնակցում են 11 կատարողներ: Եզրափակիչ փուլը տեղի կունենա մարտի
24-ին:
Ըստ հիմնադրամի հաղորդագրության, հաղթողների անունները
կհայտարարվի մայիսի 15-ին, երբ ՀՀ նախագահը կհաստատի ժյուրիի
կողմից առաջադրած թեկնածուներին: Այդ օրը նրանց կհանձնվի նաեւ
մրցանակ, որն իրենից ներկայացնում է վկայագիր, շքանշան եւ 2500
դոլարին համարժեք դրամ:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերի շրջանակում ՀՀ
նախագահի երիտասարդական մրցանակը շնորհվում է 2005թ.-ից` Պողոսյան
հիմնադրամի հովանավորությամբ: Ամենամյա մրցանակաբաշխությանը
մասնակցում են գրականության, կերպարվեստի, կինոյի եւ դասական
երաժշտության բնագավառներում 4 անվանակարգերի համար դիմած 18-27
տարեկան երիտասարդները: