Մարտի 21-ին կմեկնարկի «Երգեցողություն» անուանակարգում<br /> Հայաստանի նախագահի երիտասարդական մրցանակի հաւակնորդների մրցոյթը<br />


Մարտի 21-ին կմեկնարկի «Երգեցողություն» անուանակարգում
Հայաստանի նախագահի երիտասարդական մրցանակի հաւակնորդների մրցոյթը

  • 20-03-2009 15:50:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 21-ին կմեկնարկի դասական երաժշտութեան «Երգեցողություն» անուանակարգում Հայաստանի նախագահի երիտասարդական մրցանակի հաւակնորդների մրցոյթը, որին մասնակցում են 11 կատարողներ: Եզրափակիչ փուլը տեղի կունենայ մարտի 24-ին: Ըստ հիմնադրամի հաղորդագրութեան, յաղթողների անունները կյայտարարուի մայիսի 15-ին, երբ ՀՀ նախագահը կհաստատի ժիւրիի կողմից առաջադրած թեկնածուներին: Այդ օրը նրանց կյանձնուի նաեւ մրցանակ, որն իրենից ներկայացնում է վկայագիր, շքանշան եւ 2500 դոլարին համարժէք դրամ: «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերի շրջանակում ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակը շնորհւում է 2005թ.-ից` Պողոսեան հիմնադրամի հովանաւորութեամբ: Ամենամեայ մրցանակաբաշխությանը մասնակցում են գրականութեան, կերպարուեստի, կինոյի եւ դասական երաժշտութեան բնագաւառներում 4 անուանակարգերի համար դիմած 18-27 տարեկան երիտասարդները:
  -   Մշակոյթ