ԱՄՆ-ը խոստովանել է միջուկային զենքի առկայությունն<br /> Իսրայելում<br />


ԱՄՆ-ը խոստովանել է միջուկային զենքի առկայությունն
Իսրայելում

  • 20-03-2009 15:40:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 20 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի զինվորականները առաջին անգամ կիսապաշտոնական ձեւով խոստովանել են, որ Իսրայելը միջուկային զենք ունի: «Այդ եզրակացություններն առկա են նոր միայն գաղտնազերծված ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության զեկույցում: Զեկույցը պատրաստվել է ԱՄՆ-ի Միացյալ հրամանատարության կողմից, այն կոչվում է «Մարտահրավերներն ու հետեւանքները ապագայի Միացյալ ուժերի համար»,- ասվում է Washington ProFile միջազգային լրատվական գործակալության հաղորդման մեջ: Զեկույցում վերլուծվում են համաշխարհային քաղաքականության, պաշտպանության, տնտեսության, էներգետիկայի, էկոլոգիայի եւ ժողովրդագրության (մասնավորապես, նշվում է, որ Ռուսաստանի բնակչությոնը տարեկան կրճատվում է 0,5%-ով) տարբեր տրենդներ, որոնք կարող են ազդել խնդիրների վրա, որ ծառացած են ԱՄՆ-ի Զինված ուժերի առջեւ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play