ԵՄ-ն Nabucco նախագիծն ընդգրկել է առաջնային նախագծերի
ցանկում
20-03-2009 15:37:00 | Բելգիա | Միջազգային
ԲՐՅՈՒՍԵԼ, 20 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Եվրամիությունը
հավանություն է տվել Չեխիայի ներկայացրած էներգետիկական
ենթակառուցվածքի բնագավառի առաջնային նախագծերի ցանկին: Այնտեղ
ներառված է նաեւ Կասպից ծովից դեպի ԵՄ Ռուսաստանի տարածքը շրջանցող
Nabucco գազատարի շինարարության նախագիծը:
Nabucco-ն գագաթնաժողովում նախագահող Չեխիայի կողմից
ցուցակում ընդգրկվել է վերջին պահին Արեւելյան Եվրոպայի երկրների
եւ առաջին հերթին Լեհաստանի ճնշման տակ, հաղորդում են
գագաթնաժողովի իրազեկ եվրոպական շրջանակներ:
Նախնական տեղեկատվության համաձայն, Nabucco-ի համար Չեխիան
առաջարկել է հատկացնել 200 մլն եվրո: