ԵՄ-ն Nabucco նախագիծն ընդգրկել է առաջնային նախագծերի<br /> ցանկում<br />


ԵՄ-ն Nabucco նախագիծն ընդգրկել է առաջնային նախագծերի
ցանկում

  • 20-03-2009 15:37:00   |   |  Միջազգային
ԲՐԻՒՍԷԼ, 20 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Եւրամիութիւնը հաւանութիւն է տուել Չեխիայի ներկայացրած էներգետիկական ենթակառուցվածքի բնագաւառի առաջնային նախագծերի ցանկին: Այնտեղ ներառուած է նաեւ Կասպից ծովից դէպի ԵՄ Ռուսաստանի տարածքը շրջանցող Nabucco գազատարի շինարարութեան նախագիծը: Nabucco-ն գագաթնաժողովում նախագահող Չեխիայի կողմից ցուցակում ընդգրկուել է վերջին պահին Արեւելյան Եւրոպայի երկրների եւ առաջին հերթին Լեհաստանի ճնշման տակ, հաղորդում են գագաթնաժողովի իրազեկ եւրոպական շրջանակներ: Նախնական տեղեկատուութեան համաձայն, Nabucco-ի համար Չեխիան առաջարկել է յատկացնել 200 մլն եւրօ:
  -   Միջազգային