«Փելոսիի այցով մեր փրկության հիմքը դրվեց» ամերկապաշտների թեզը սկսում է ճաքեր տալ


«Փելոսիի այցով մեր փրկության հիմքը դրվեց» ամերկապաշտների թեզը սկսում է ճաքեր տալ

  • 23-09-2022 19:39:06   | Հայաստան  |  Քաղաքական

ԱՄՆ դեսպանատունը դարձյալ հայտարարություն-զգուշացում է տարածել իր քաղաքացիների համար, որում մասնավորապես նշել է, որ «պայմանավորված սեպտեմբերի 13-14-ը հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական գործողություններով՝ Երևանում ԱՄՆ դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին հորդորում է խուսափել Հայաստանի որոշ վայրեր այցելելուց:
 
Դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ ներառված վայրերն են՝ Տավուշի մարզի Մ4 մայրուղի՝ Իջևանից հյուսիս և դեպի արևելք բոլոր տարածքները, Գեղարքունիքի մարզի Սևանա լճից արևելք, հարավ և M10 ավտոճանապարհից արևելք, ինչպես նաև Արարատի մարզի Երասխ գյուղ, Վայոց ձորի մարզ, Եղեգնաձորից արևելք, Սյունիքի մարզ և Լեռնային Ղարաբաղ»:
Այստեղ կարծես թե սկսում է ճաքեր տալ նաև ամերկապաշտների այն թեզը, թե «Փելոսիի այցով մեր փրկության հիմքը դրվեց»: Սա էլ իր տեսակի մեջ հիվանդագին հավկուրություն է, որը ցավոք դարձել է մեր ազգային հիվանդություններից ամենամահացուն։ Այնինչ թե' ԱՄՆ-ն, թե' ՌԴ-ն Հայաստանի համար կարող են անել այնքան, որքան այդ պահին կթելադրի իրենց շահը և որքան ճկուն կլինի մեր քաղաքական միտքը, իսկ եթե ոչ, ապա վաղն էլ ԱՄՆ-ին եք հայհոյելու ճիշտ այնպես, ինչպես այսօր ՌԴ-ին։
 
Իհարկե, որևէ բանական մարդու մոտ կասկած չի հարուցել երբեք այն թեզը, որ մեր թշնամիների հետ խաղաղություն հնարավոր չէ, այնինչ որոշ դեգեներատներ պարբերաբար տարածում էին ազերիների, թուրքերի հետ խաղաղության ու հարևանության սնանկ թեզը, որը իրենից ներկայացնում է որ այլ ինչ, քան հանրության դիմադրողականությունը ոչնչացնել և տանել անզեն ոչնչացման։ Զարմանք էր առաջացնում հատկապես այն, որ ոմանք այնքան հեռուն էին գնում, որ առանց խղճի խայթ իսկ զգալու հայտարարում էին, թե ցանկացած զիջում պետք է անել հանուն խաղաղության։ Ժամանակը ցույց տվեց և դեռ ցույց կտա, որ մեր թշնամիների կողմից միակ զիջումը, որ ակնկալվում է, մեր ինքնաոչնչացումն է, եթե ոչ, ապա դա պատրաստ են անել ռազմական ճանապարհով։
 
Մեր պատասխանը, իբրև ազգ, իբրև հասարակություն, իբրև պետություն պետք է լիներ` կանք, պիտի լինենք ու դեռ զորանանք, ու այս թեզը պետք է կապիտալիզացվեր իրական կյանքում` ռազմական ոլորտից մինչև տնտեսական, ներքին քաղաքականից մինչև դիվանագիտական։
 
Հիմա էլ ուշ չի (ուշ կարող է լինել միայն գերեզմանում) ու դեռ կարող ենք մեր խոսքը ասել, եթե...
 
քաղաքագետ
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play