Մարդու իրավունքների պաշտպանն առաջարկում է վերանայել երկքաղաքացիություն ունեցող անձանց որպես թեկնածու առաջադրվելու իրավունքի սահմանափակումը


Մարդու իրավունքների պաշտպանն առաջարկում է վերանայել երկքաղաքացիություն ունեցող անձանց որպես թեկնածու առաջադրվելու իրավունքի սահմանափակումը

  • 13-04-2011 16:42:00   | Հայաստան  |  Իրավունք
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ՀՀ Ազգային ժողովին է ներկայացրել ,ՀՀ ընտրական օրենսգիրքե ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ մի շարք հայեցակարգային առաջարկություններ եւ դիտողություններ: Պաշտպանն առաջարկում է վերանայել երկքաղաքացիություն ունեցող անձանց որպես թեկնածու առաջադրվելու իրավունքի սահմանափակումը, նկատի ունենալով, որ երկքաղաքացիություն ունեցող անձինք չպետք է ունենան ավելի քիչ իրավունքներ, քան մյուս քաղաքացիները: Կարեն Անդրեասյանն անհրաժեշտ է համարում վերանայել տեղամասային ընտրական հանձնաժողովների ձեւավորման կարգը եւ առաջարկվում է լրացում կատարել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմավորման կարգում: Առաջարկվում է նաեւ լրացուցիչ քննարկել Հանրապետության Նախագահի թեկնածու ինքնաառաջադրվելու հնարավորության բացակայության հարցը, ինչը, Պաշտպանի գնահատմամբ, անհարկի սահմանափակում է քաղաքացիների ընտրական իրավունքը: Քննարկման թեմա է նաեւ ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու ինքնաառաջադրվելու հնարավորության բացակայության խնդիրը: Առաջարկվում է քննարկել ժամանակավորապես արտերկրում գտնվող ՀՀ բոլոր քաղաքացիներին էլեկտրոնային եղանակով քվեարկելու հնարավորություն ընձեռելու տարբերակը, որպես կամքի ազատ արտահայտման իրավունքի իրացում: Բացի այդ, քվեարկությանը մասնակցելու դժվարություններ ունեցող ընտրողների համար քվեարկության մատչելիության դրույթը կանոնակարգման եւ եզրույթների հստակեցման կարիք ունի ` տարաբնույթ մեկնաբանություններից խուսափելու համար: Պաշտպանը մատնանշել է նաեւ համայնքի ղեկավարի ընտրության կարգում առկա հակասությունը` միաթեկնածու ընտրության կայացման հնարավորության, իսկ մեկ այլ կետով դրա բացառման տեսքով: Առաջարկություններ կան նաեւ ընտրական ցուցակներում կանանց ներկայացվածության կարգերի վերաբերյալ եւ այլն:
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play