ԱՄՆ-ի Սենատն ընդունել Է օրինագիծ, որը ներառում Է 12 մլրդ դոլարի չափով օգնություն Ուկրաինային


ԱՄՆ-ի Սենատն ընդունել Է օրինագիծ, որը ներառում Է 12 մլրդ դոլարի չափով օգնություն Ուկրաինային

  • 30-09-2022 14:01:03   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
ԱՄՆ-ի Սենատը ձայների մեծամասնությամբ հավանություն Է տվել մինչեւ դեկտեմբերի 16-ն ամերիկյան կառավարության ֆինանսավորումը շարունակելու մասին օրինագծին, որը ներառում Է 12 մլրդ դոլարի լրացուցիչ օգնություն Ուկրաինային: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել են ամերիկյան ԶԼՄ-ները:
 
Փաստաթուղթը պետք Է ընդունվի Ներկայացուցիչների պալատի կողմից, այնուհետեւ ստորագրման համար ներկայացվի նախագահ Ջո Բայդենին: Ինչպես գրում Է The Hill հրատարակությունը, Ներկայացուցիչների պալատն այն կընդունի ամենակարճ ժամկետներում:
 
«Մենք չենք պատրաստվում փակել կառավարությունը»,-հրատարակությունը մեջբերում Է Ներկայացուցիչների պալատի Հատկացումների կոմիտեի նախագահ Ռոզա Դելաուրոյին: Օրենքը թույլ կտա շարունակել կառավարության գործունեության ֆինանսավորումն ընթացիկ մակարդակով մինչեւ դեկտեմբերի կեսերը, որպեսզի լուծվի 2023 ֆինանսական տարվա ֆինանսավորման հարցը, որն սկսվում Է շաբաթ օրը՝ հոկտեմբերի 1-ին: Օրինագիծը նաեւ նախատեսում Է 12,4 մլրդ դոլարի հատկացում «Ուկրաինայի անվտանգության ապահովման եւ ֆինանսական օգնության համար», նշում Է The Hill-ը: Այդ միջոցները պետք Է ուղղվեն Ուկրաինայի կառավարության ֆինանսական աջակցությանը, ռազմական օգնությանը, ինչպես նաեւ Եվրոպայում ամերիկյան զինվորական անձնակազմի գործունեության ապահովմանը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play