Կառավարությունն առաջարկում է զինվորական ծառայությունից տարկետման տարիքը սահմանել մինչև 28 տարեկանը նախկին 27-ի փոխարեն. հարցը քննարկվել է երկրորդ ընթերցմամբ


Կառավարությունն առաջարկում է զինվորական ծառայությունից տարկետման տարիքը սահմանել մինչև 28 տարեկանը նախկին 27-ի փոխարեն. հարցը քննարկվել է երկրորդ ընթերցմամբ

  • 04-10-2022 10:26:32   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
shantnews. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունել է խորհրդարանը, այսօր ԱԺ-ն այն քննարկել է երկրորդ ընթերցմամբ: Օրենքի նախագիծը վերաբերում է տարկետման իրավունքի տրամադրմանը:
 
Ինչպես ներկայացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, բնագիտական տեխնոլոհգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական ուղղություններում կառտռավարությանը տրվում է իրավունք սահմանել բուհերի և մասնագիտությունների ցանկ, որտեղ կարող են ընդունվել դիմորդները՝ ստանալ տարկետման իրավունք, որը կտրվի երեք մակարդակներում: Ուղղությունները կընտրվեն ըստ գերակայությունների և անհրաժեշտության:
 
«Նպատակը, որ բուհերի դռները բացվեն դիմորդների առջև պետության համար կարևոր ուղղություններով որակյալ կադրեր ունենալու և հետագայում ըստ անհրաժեշտության ներգրավվելու նպատակով: Երկրորդ փոփոխությունը հետևյալն է՝ այժմ զորակոչի տարիքը մինչև 27-ն է, սակայն բազմաթիվ են դեպքերը, երբ 27-ը չլրացած տարկետում ստացած սովորողները ասպիրանտուրայի երկրորդ կուրսում զորակոչվում են բանակ օրենքի պահանջի համաձայն: Կրթությունը դարձել է 12 տարի, իսկ 27 տարին մնացել է անփոփոխ, սա բերում էր արհեստական լուծումների: Սրանով մենք առաջարկում ենք տարիքը սահմանել 28 տարի, որով կլուծվի խնդիրը» ,-նշել է Դումանյանը:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play