04-10-2022 10:31:05 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Lragir.am. Ուկրաինայում զինուժի խոշոր կորուստները ՌԴ-ին ստիպում են դիմել կտրուկ միջոցների, համալրելու համար առաջացած բացերը։ Դրանով է պայմանավորված կալանավորների զորակոչը, մոբիլիզացիան։ Միեւնույն ժամանակ, տեղեկություններ կան արտերկրից, մասնավորապես Սիրիայից զորքն Ուկրաինա տեղափոխելու մտադրությունների մասին։
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի հաղորդագրության համաձայն, «Ռուսաստանի ռազմական ղեկավարությունը որոշել է մարտական գործողությունների տարածք տեղափոխել Ռոսգվարդիայի ստորաբաժանումները, որոնք տեղակայված են Սիբիրի ռազմական օկրուգում, ինչպես նաև Սիրիայում տեղակայված ռուսական զորախումբը»։
Այսպիսով, ՌԴ-ն թողնում է ոչ միայն արտերկրի իր դիրքերը, այլեւ մերկացնում է ՌԴ հսկայական տարածաշրջանի պաշտպանությունը։