Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունը կշարունակի աջակցել Մեծամորի ատոմային էլեկտրակայանին․ Գրոսի


Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունը կշարունակի աջակցել Մեծամորի ատոմային էլեկտրակայանին․ Գրոսի

  • 05-10-2022 11:12:26   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսին, որը երկօրյա այցով Հայաստանում է,  դրական է գնահատել Մեծամորի ատոմային էլեկտրակայանում կատարված անվտանգային բարեփոխումները։
 
Այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում՝ նշելով.
 
«Հայաստանի տնտեսությունը հենված է Մեծամորի ատոմային էլեկտրակայանի վրա, և Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունը շարունակելու է իր աջակցությունն առաջարկել՝ օգնելու ատոմակայանին ածխածնային էներգիան մատակարարել ապահով և անվտանգ կերպով։ Որախ եմ տեսնել Մեծամորում արված անվտանգային բարեփոխումները, տպավորված եմ  նվիրված անձնակազմի աշխատանքով»,- գրել է նա։
 
Հիշեցնենք՝ Ռաֆայել Մարիանո Գրոսին Հայաստան է ժամանել հոկտեմբերի 4-5-ը՝ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հրավերով։ 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play