Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվեց 0.25 տոկոսային կետով եւ սահմանվեց 8.5 տոկոս


Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվեց 0.25 տոկոսային կետով եւ սահմանվեց 8.5 տոկոս

  • 13-04-2011 16:09:59   | Հայաստան  |  Տնտեսություն
Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը ապրիլի 12-ի նիստում որոշել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով` սահմանելով այն 8.5%: Նշենք, որ մարտի 4-ի նիստում խորհուրդը վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել էր 0,5%-ով՝ սահմանելով այն 8.25%: ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության տեղեկացմամբ, 2011թ.-ի մարտին արձանագրվել է 0.8% գնաճ: Չնայած սպառողական զամբյուղի նոր կշիռների հիման վրա հունվար եւ փետրվար ամիսների վերագնահատված գնաճը նվազեցրել է մարտի 12-ամսյա ցուցանիշը, այդուհանդերձ այն դեռեւս բավականին բարձր է` 11.5%: Ընդ որում, վերջինիս 8.3 տոկոսային կետը պայմանավորել է պարենային ապրանքների գների աճը: ԿԲ խորհուրդն արձանագրում է, որ ներկայումս պարենային ապրանքների միջազգային շուկաներում դիտվում է գների աճի տեմպերի անկում: Սակայն 2011թ.-ի առաջին եռամսյակում դրանց աճը գերազանցել է կանխատեսումները, ինչն առաջիկա ժամանակահատվածի համար ներքին տնտեսությունում կպահպանի արտաքին գնաճային ճնշումները, գնաճի երկրորդային ազդեցությունները, գնաճային սպասումները: Խորհուրդն իրատեսական է համարում, որ գյուղատնտեսության ոլորտում ձեռնարկված միջոցառումներն արդեն իսկ առաջիկա ամիսներին կնպաստեն 2010թ.-ի արդյունքներով այդ ճյուղում կրճատված առաջարկի վերականգմանը: Խորհուրդը գտնում է, որ 2011-ի տարեսկզբից դրամավարկային պայմանների խստացումը, հարկաբյուջետային քաղաքականության զսպող ազդեցությունը համախառն պահանջարկի ձեւավորման վրա, պետական այլ կառույցների աջակցությունը հակագնաճային միջոցառումների իրականացման գործընթացում իրական նախադրյալներ կստեղծեն գնաճը 2011թ.-ի երկրորդ կեսից նպատակային միջակայք վերադարձնելու համար:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play