Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող տղամարդու դին՝ ծառից պարանով կախված վիճակում


Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող տղամարդու դին՝ ծառից պարանով կախված վիճակում

  • 17-11-2022 17:56:27   | Տավուշի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Նոյեմբերի 16-ին ոստիկանության Դիլիջանի բաժին ներկայացած քաղաքացին հայտնել է, որ Թբիլիսյան խճուղու տարածքում՝ գնացքի գծերի հարևանությամբ, տղամարդու կախված դիակ կա:
 
Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանությունից:
 
Ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խումբը նշված վայրու հայտնաբերել է նոյեմբերի 11-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվող 79-ամյա Ռաֆիկ Գրիգորյանի դիակը՝ ծառից պարանով կախված վիճակում: 
 
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Դիլիջանի քննչական բաժին:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play