Վնասել են փաստաբանական գրասենյակի գույքն ու տնօրենի մեքենան․ խուլիգանության կազմակերպիչը ձերբակալվել է


Վնասել են փաստաբանական գրասենյակի գույքն ու տնօրենի մեքենան․ խուլիգանության կազմակերպիչը ձերբակալվել է

  • 19-11-2022 20:30:11   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Նոյեմբերի 18-ին, ժամը 13.20-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ անհայտ անձիք վնասել են Գայի պողոտայում գործող փաստաբանական գրասենյակի գույքը, հնչեցրել են հայհոյանքներ, վնասել տնօրենի մեքենան:
 
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։
 
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ նշված արարքը կազմակերպել և տեղում ղեկավարել է մայրաքաղաքի 44-ամյա բնակիչը: Նա ժամը 21.40-ին Թբիլիսյան խճուղու շենքերից մեկի մոտ հայտնաբերվել, ձերբակալվել և, «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ, տեղափոխվել է Նոր Նորքի բաժին, ապա ներկայացվել նախաքննական մարմին:
 
Կատարվում է նախաքննություն:
 
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play