«MAN» մակնիշի 87 ավտոբուս հաջորդ տարի կլինի մայրաքաղաքում


«MAN» մակնիշի 87 ավտոբուս հաջորդ տարի կլինի մայրաքաղաքում

  • 24-11-2022 14:08:35   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
«MAN Truck & Bus SE» ընկերության հրավերով Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը և «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանն այս օրերին աշխատանքային այցով Լեհաստանի Հանրապետության Ստարախովիցե քաղաքում են:
 
Հարկ է նշել, որ 2023թ. Երևանի ավտոբուսային հավաքակազմը կհամալրվի «MAN» մակնիշի 12 մետրանոց 87 ավտոբուսով: Այցի ընթացքում երևանյան պատվիրակության անդամները հետևել են ավտոբուսների արտադրության ընթացքին և ծանոթացել Երևանի համար արտադրված առաջին ավտոբուսի հնարավորություններին:
 
Երևանի քաղաքապետարան
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play