Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներ


Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներ

  • 29-11-2022 21:08:41   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հանրապետության տարածքում`
 
Նոյեմբերի 30-ի գիշերը, դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 30-ի ցերեկը շրջանների զգալի մասում, դեկտեմբերի 1-ի գիշերը և 4-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ:
 
Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ:
 
Օդի ջերմաստիճանը 30-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով:
 
 
Երևան քաղաքում՝
 
Նոյեմբերի 30-ի գիշերը, դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-ի գիշերը, 4-ին սպասվում է անձրև:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play