«Լուկօյլ»-ը մտադիր է դեկտեմբերից դադարեցնել նավթի մատակարարումները Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով


«Լուկօյլ»-ը մտադիր է դեկտեմբերից դադարեցնել նավթի մատակարարումները Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով

  • 01-12-2022 12:50:26   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. «Լուկօյլ»-ը մտադիր է դեկտեմբերից դադարեցնել նավթի մատակարարումները Կասպից ծովի հանքերից Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով:
 
Պատճառը ԵՄ պատժամիջոցներն են, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներին:
 
«Ռուսական նավթը հեռանում է Բաքու-Թբիլիսի-Ջեյհանից, պատճառը պատժամիջոցներն են, թույլ չի տրվում ռուսական նավթն անցկացնել»,- ասել է աղբյուրներից մեկը։ Մեկ ուրիշի համաձայն՝ նման որոշում են կայացրել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի արևմտյան բաժնետերերը։
 
Դեկտեմբերի 5-ից պետք է ուժի մեջ մտնի ռուսական նավթի ներկրման ԵՄ էմբարգոն, CPC-ից նավթի արտահանումը միայն չի ենթարկվում էմբարգոյի։
 
«Լուկօյլ»-ը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան համակարգին նավթ է մատակարարում Կասպից ծովում գտնվող իր հանքավայրերից:
 
Գործակալության գնահատականների և դեկտեմբեր ամսվա առաքման պլանի համաձայն՝ ընկերությունը կարող է դեկտեմբերին ավելացնել CPC-ով մատակարարումների արտահանումը 1,8 անգամ՝ մինչև 660 հազար տոննա նոյեմբերի 364 հազար տոննայի փոխարեն:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play