Խաղաղության պայմանագրի առաջին կարևորության հարցերում կողմերի դիրքորոշումները հեռու են իրարից. Միրզոյան


Խաղաղության պայմանագրի առաջին կարևորության հարցերում կողմերի դիրքորոշումները հեռու են իրարից. Միրզոյան

  • 24-03-2023 19:50:58   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com Խաղաղության պայմանագրի տեքստի քննարկումների ընթացքում բազմաթիվ հարցերի շուրջ ոչ իդեալական, բայց փոխընդունելի ձևակերպումներ հաջողվել է գտնել:
 
Այս մասին այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
 
«Ցավոք, սա վերաբերում է ոչ հիմնական, ոչ առանցքային հարցերին: Բոլոր առաջին կարևորության հարցերը դեռևս քննարկումների փուլում են: Դրանց հիմնական մասում կողմերի դիրքորոշումները հեռու են իրարից»,- ասել է ԱԳ նախարարը:
 
Բանակցային գործընթացը, որում ներգրավված է հայկական կողմը, ենթադրում է ԼՂ-ի իրավունքների և անվտանգության հասցեագրման համար միջազգային մեխանիզմի ստեղծում:
 
«Այդ մեխանիզմի ներքո տեղի կունենա ԼՂ իրավունքների և անվտանգության հարցերի քննարկում Բաքու-Ստեփանակերտ ուղիղ երկխոսության պայմաններում»,-նշել է Արարատ Միրզոյանը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը