Այսուհետ մենք հավերժ ապրելու ենք այս հողում. Ալիևը՝ օկուպացված Բերձորի մասին


Այսուհետ մենք հավերժ ապրելու ենք այս հողում. Ալիևը՝ օկուպացված Բերձորի մասին

  • 28-03-2023 16:46:19   | Արցախ (ԼՂՀ)  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com «Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ այս տարածքը անցել էր մեր վերահսկողության տակ, Լաչին քաղաքը՝ մնացել մեր վերահսկողությունից դուրս, քանի որ Հայաստանից Ղարաբաղ ճանապարհն անցնում էր Լաչին քաղաքի կենտրոնով»։
 
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդունելով Մասիմ Մամեդովին Լաչինի շրջանում նախագահի հատուկ ներկայացուցիչ նշանակվելու կապակցությամբ։
 
Խոսելով իբր առկա խնդրի լուծմանն ուղղված քայլերի մասին՝ Ալիևը հայտարարել է. «Օգոստոսի 26-ին մենք վերադարձանք Զաբուխ, Սուս գյուղեր և Լաչին քաղաք։ Դրանից հետո ես այցելեցի Լաչին քաղաքը (Բերձոր), քաղաքի կենտրոնում բարձրացրի Ադրբեջանի դրոշը և հայտարարեցի, որ այսուհետ մենք հավերժ ապրելու ենք մեր այս հայրենի երկրում»։
 
Ալիևը նաև ասել է, որ արդեն 2 տարուց ավելի է, ինչ աշխատանքներ են տարվում շրջանի վերականգնման ուղղությամբ, մեծ աշխատանք է կատարվել, ըստ նրա՝ պատրաստվում են  միջազգային օդանավակայան կառուցել:
 
«Մենք միջազգային օդանավակայան ենք կառուցում լեռնային տարածքներում՝ սարերով շրջապատված վայրում, սարեր ենք կտրում և մեծ հողային աշխատանքներ ենք իրականացնում։ Օդանավակայանը շահագործման կհանձնվի հավանաբար հաջորդ տարվա վերջին կամ 2025 թվականի սկզբին»,- հայտարարել է Ադրբեջանի ղեկավարը։
 
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ալիևը կեղծ բնապահպանական ցույցերի և Արցախի բանակցությունների մասնակից Մասիմ Մամեդովին Լաչինում իր ներկայացուցիչ է նշանակել:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play