Ղազարյանը պնդել է՝ ապօրինի գույք չունի, ամբողջն օրինական է, գումարն էլ տանում էր ընկերներին


Ղազարյանը պնդել է՝ ապօրինի գույք չունի, ամբողջն օրինական է, գումարն էլ տանում էր ընկերներին

  • 29-03-2023 16:12:23   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



1lurer.am Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի ենթադրյալ ապօրինի գույքի գործով նիստը։ Նիստից հետո Ղազարյանը պատասխանել է լրագրողների հարցերին: «Լուրերի» հարցին, թե ինչպես է գնահատում դատախազության պահանջը՝ ընդհանուր ավելի քան 8 միլիարդ դրամ բռնագանձելու մասին, Ղազարյանը հորդորել է դատախազությունից հարցնել: Պնդել է՝ ինքն ապօրինի գույք չունի, բոլորը օրինական են:
 
Անդրադառնալով ԱԱԾ տարածած հայտնի կադրերում երևացող պայուսակով գումարին, որը նրա մոտ հայտնաբերվել էր բերման ենթարկելիս, Ղազարյանը նշել է, որ դա ընկերների գումարն էր, տանում էր պարտքերը տալու: Հարցին՝ հնարավո՞ր է ապօրինի միջոցները վերադարձնի պետությանը, նկատել է՝ պետությանը տալու բան չունի:
 
Հիշեցնենք, դատախազությունը պահանջում է Ղազարյանից և նրան փոխկապակցված չորս անձանցից հօգուտ Հայաստանի բռնագանձել Երևանում գտնվող 17 բնակարանները, տարածքները, Այգեստան թաղամասում, Ամիրյան, Խորենացու փողոցներում, Ծաղկաձորում գտնվող հանգստյան գոտին, 6 տրանսպորտային միջոց, 8 ընկերությունում մասնակցության իրավունք, ավելի քան 137 միլիոն դրամ՝ որպես բանկային հաշիվներին առկա դրամական միջոցներ և ավանդներ, 1 միլիարդ 743 միլիոն դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և այլն: Ընդհանուր՝ ավելի քան 8 միլիարդ դրամ։
 
Վաչագան Ղազարյան (Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ) - Իմ գույքերը բոլորն օրինական են: 1993 թվականից մինչև հիմա ինչ որ գնվել է, վաճառվել է, դարձել է 17 գույք, դա 14 գո՞ւյք է: Դուք մեքենա չե՞ք գնել, վաճառել:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play