Ադրբեջանի ԶՈՒ հրետանավորները մարտավարական զորավարժություն են անցկացրել


Ադրբեջանի ԶՈՒ հրետանավորները մարտավարական զորավարժություն են անցկացրել

  • 31-03-2023 15:43:38   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր հայտարարում է ադրբեջանական բանակի հրետանային ստորաբաժանումների հետ մարտավարական զորավարժությունների անցկացման մասին։
 
Գերատեսչությունը նշում է, որ «ստորաբաժանումները գործողություններ են մշակել կրակային դիրքեր գրավելու և ականանետային, հրետանային կայանքները մարտական վիճակի բերելու համար»։
 
«Հաջողությամբ իրականացվել են նախատեսված թիրախների ոչնչացման խնդիրները», - ասվում է հաղորդագրությունում։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play