ՃՏՊ Գարեգին Նժդեհի փողոցում. կան տուժածներ


ՃՏՊ Գարեգին Նժդեհի փողոցում. կան տուժածներ

  • 01-04-2023 10:40:43   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Ապրիլի 1-ին, ժամը 06:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում՝ «Հայրենիք» կինոթատրոնի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Բ. Ռ.) և «Renault» (վարորդ՝ Հ. Է.) մակնիշների ավտոմեքենաները․ վերջինիս ուղևորներ Ա. Մ.-ն և Հ. Ս.-ն հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ։
 
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Renault» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և ուղևոր Գ. Մ.-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով ևս հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ։
 
Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play