ԱՄՆ-ը ևս 1,2 մլրդ դոլարի ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային


ԱՄՆ-ը ևս 1,2 մլրդ դոլարի ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային

  • 09-05-2023 12:39:52   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Այսօր Միացյալ Նահանգները կհայտարարի Ուկրաինային անվտանգության ոլորտում 1,2 միլիարդ դոլարի երկարաժամկետ օգնություն տրամադրելու մասին, հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները՝ վկայակոչելով հարցին ծանոթ պաշտոնյաների:
 
Ինչպես հայտնում է CNN-ը, փաթեթը ներառում է անօդաչու թռչող սարքեր, հրետանային արկեր և հրթիռներ հակաօդային պաշտպանության համակարգերի համար, ինչպես նաև այլ զինատեսակներ։
 
Աջակցությունը Ուկրաինային անվտանգության օգնության նախաձեռնության (USAI) մաս կկազմի: Զենքը ձեռք է բերվելու անմիջապես արտադրողներից, այլ ոչ թե Պենտագոնի պահեստներից:
 
Հաշվի առնելով նաև այս փաթեթը, ԱՄՆ-ը, ըստ ամերիկացի պաշտոնյաների, Ուկրաինային ռուսական լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր արդեն տրամադրել է գրեթե 37 միլիարդ դոլարի ռազմական օգնություն:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play