Տեղյակ եմ եղել ինքս արձանի մասին, բայց չեմ ասել վարչապետին․ Հրաչյա Սարգսյան


Տեղյակ եմ եղել ինքս արձանի մասին, բայց չեմ ասել վարչապետին․ Հրաչյա Սարգսյան

  • 10-05-2023 12:52:50   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Վարչապետ Նիկոլ Փաշինյանին չէի տեղեկացրել «Նեմեսիս» հուշարձանի մասին։
 
Այս մասին այսօր Կառավարության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է Երևանի նախկին քաղաքապետ, ՀՀ վարչապետի խորհրդական Հրաչյա Սարգսյանը։
 
Միևնույն ժամանակ նա չի կարծում, թե արձանի տեղադրմամբ քաղաքային իշխանության և Կառավարության միջև կապը խզվել է։
 
«Չեմ կարծում, քանի որ միշտ էլ տարբեր տարաձայնություններ եղել են։ Տեղյակ եմ եղել ինքս արձանի մասին, բայց չեմ ասել վարչապետին։ Դա պատմական փաստ է, որն ինչ-որ ձևով արձանագրվել է։ Պետք է ստիպեն, որ մեր դասագրքերից էլ տեղեկությունները հանե՞նք, ծիծաղելի է։ Կարծում եմ՝ իրենք չպետք է խառնվեն մեր ներքին գործերին»,- նկատել է նախկին քաղաքապետը։
 
Սարգսյանը նաև ժխտել է իր և Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ ունեցած տարաձայնությունների մասին խոսակցությունները։ Ըստ նրա՝ այն ժամանակ ինքն առաջադրվել է որպես քաղաքապետ, քանի որ քաղաքային ծրագրեր են եղել, որոնք անհրաժեշտ էին շարունակել․ «Տարբեր ծրագրեր կային, որոնք իմ առաքելության ժամանակ իրականացրել ենք, դրել ենք հիմքի վրա։ Որպեսզի ցնցումներ չլինեին, այն ծրագրերը, որոնք քաղաքապետն է ներկայացնում, անհրաժեշտ էր, որ այդ շրջափուլը անցնեին, որը ես համարում եմ ավարտված»։
 
Նրա խոսքով՝ նորից քաղաքապետարան վերադառնալու ցանկություն չունի։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play