Բայրամովը «մեկ քայլ առաջ» է գնահատել հայ-ադրբեջանական բանակցությունները Վաշինգտոնում


Բայրամովը «մեկ քայլ առաջ» է գնահատել հայ-ադրբեջանական բանակցությունները Վաշինգտոնում

  • 10-05-2023 13:57:53   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ասել է, որ ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստանը վերադարձել է բանակցությունների, և Վաշինգտոնում կայացած հանդիպմանը մեկ քայլ առաջ է կատարվել։
 
«Վաշինգտոնում չորս օրվա ընթացքում տեղի են ունեցել խաղաղության համաձայնագրի բավականին ինտենսիվ քննարկումներ։
 
Դրանք ընդգրկել են մի շարք կետեր և կարևոր հարցեր։ Չի կարելի ասել, թե մենք ամբողջովին համաձայնության ենք եկել, կողմերի դիրքորոշումների միջև բավականին շատ տարաձայնություններ կան, բայց այդ բանակցություններում համաձայնեցվել են խաղաղության պայմանագրի առանձին կետեր։ Մենք կատարեցինք ևս մեկ քայլ առաջ», - հայտարարել է Բայրամովը:
 
«Պետք է իրատեսորեն վերաբերվել այդ գործընթացին։ Իհարկե, լավ կլինի բոլոր հարցերը համաձայնեցնել մեկ հանդիպման ընթացքում։ Մենք ցանկանում ենք դա, բայց դրան դեռ պատրաստ չենք։ Ադրբեջանը մշտապես ցուցադրում է իր հանձնառությունը խաղաղ գործընթացին»,-նշել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play