Հանդիպման ժամանակ ինչ է ասել Ալեն Սիմոնյանին Թուրքիայի ԱԺ նախագահը «Նեմեսիս» արձանի հետ կապված


Հանդիպման ժամանակ ինչ է ասել Ալեն Սիմոնյանին Թուրքիայի ԱԺ նախագահը «Նեմեսիս» արձանի հետ կապված

  • 10-05-2023 15:40:02   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. «Նեմեսիսի» արձանի հետ կապված հարցը քննարկման առարկա է դարձել ՀՀ Աժ նախագահ Ալեն Սիմոնյանի և Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուսթաֆա Շենտոպի հանդիպման ժամանակ, որին մասնակցել են նաև պատգամավորներ Բաբկեն Թունյանը և Գևորգ Պապոյանը:
 
Այս մասին այսօր՝ ԱԺ ճեպազրույցների ժամանակ, հայտնեց Բաբկեն Թունյանը՝ մանրամասներ հայտնելով, թե ինչ է ասել Թուրքիայի խորհրդարանի նախագահը արձանի հետ կապված:
 
«Նշվել է, որ իրենց համար հասկանալի չէ, թե ինչպես կարելի է հարաբերությունները կարգավորելու ֆոնին նման հուշարձան բացել, որին պարոն Սիմոնյանը պատասխանել է, որ եթե կա հարաբերությունները կարգավորելու կամք, ապա չենք կարծում, որ նման իրադարձությունները կարող են խոչընդոտ հանդիսանալ հարաբերությունները կարգավորելու համար, որովհետև շատ ավելի կարևոր խոչընդոտներ են եղել, կան և միգուցե դեռ կլինեն»,- ասաց Թունյանը և հավելեց, իսկ ինչ վերաբերում է արձանի ճակատագրին, թե ի՞նչ է լինելու, այդ հարցի հասցեատերն իրենք չեն:
 
Հարցին՝ արդյոք հանդիպմանը հայկական պատվիրակությանն ասվե՞լ է հուշարձանը հեռացնելու մասին, նա արձագանքեց. «Հայկական պատվիրակությանը նման բան չի ասվել, որովհետև հայկական պատվիրակության լիազորություններն ու քննարկվող հարցերի շրջանակը հարց տվողները շատ լավ գիտեն, ու գիտեն մենք այնտեղ՝ ինչ հարցերով ենք իրավասու խոսել: Ուղիղ տեքստով մեր պատվիրակությանը որևէ պահանջ չի ներկայացվել»:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play