Իրականացնում ենք հետազոտություն՝ կարմրուկով վարակվածներն ու հիվանդները անցե՞լ են պատվաստում, թե՞ ոչ. Ավանեսյան


Իրականացնում ենք հետազոտություն՝ կարմրուկով վարակվածներն ու հիվանդները անցե՞լ են պատվաստում, թե՞ ոչ. Ավանեսյան

  • 11-05-2023 13:51:25   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Իրականացնում ենք համաճարակային հետազոտություն՝ կարմրուկով վարակվածներն ու հիվանդները անցե՞լ են կարմրուկի պատվաստում, թե՞ ոչ։
 
Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ 
 
«Եղել է դեպք, որտեղ նշված է եղել, որ երեխան անցել է կարմրուկի դեմ պատվաստումը, բայց վարակվել է։ Մենք ուսումնասիրում ենք, թե ինչպես է իրականացվել պատվաստումը»,- ասաց նա։
 
Ավանեսյանը մի դեպք էլ նշեց, երբ Գեղարքունիքում բուժքույրը, թույլ տալով պատվաստումային խախտումներ, հեռացվել է աշխատանքից. «Հիմա իրականացվում է նաև վերաիմունիզացիայի ծրագիրը, և բոլորը, ովքեր տվյալ տարում պատվաստվել են, նորից պետք է պատվաստվեն»:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play