Որևէ բնակավայրից տարհանում չի իրականացվել, Գեղարքունիքի մարզպետ


Որևէ բնակավայրից տարհանում չի իրականացվել, Գեղարքունիքի մարզպետ

  • 11-05-2023 15:59:48   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է, որ որևէ բնակավայրից տարհանում չի իրականացվել, այժմ էլ տարհանման անհրաժեշտություն չկա:
 
«Մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս պահի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
 
Որոշ լրատվական կայքերում տարածվել է ապատեղեկատվություն՝ իբրև իրականացվել է քաղաքացիների տարհանում:
 
Այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Որևէ բնակավայրից տարհանում չի իրականացվել, այժմ էլ տարհանման անհրաժեշտություն չկա: 
 
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։
 
Հետևեք պաշտոնական լրահոսին և մի տարածեք խուճապ առաջացնող ապատեղեկատվություն:
 
Իրադրության ցանկացած փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play