Սոթքում տեղի ունեցածը խաթարում է առաջընթացը դեպի խաղաղություն, ընդգծում ուժերի հետքաշման անհրաժեշտությունը. ԱՄՆ Պետդեպ


Սոթքում տեղի ունեցածը խաթարում է առաջընթացը դեպի խաղաղություն, ընդգծում ուժերի հետքաշման անհրաժեշտությունը. ԱՄՆ Պետդեպ

  • 12-05-2023 11:44:08   |   |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Սոթքում երեկ տեղի ունեցած փոխհրաձգությունը խաթարում է Հայաստանի և Ադրբեջանի առաջընթացը դեպի կայուն խաղաղություն, ընդգծում սահմանի երկայնքով ուժերի հետքաշման անհրաժեշտությունը, հայտարարում է ԱՄՆ Պետդեպարտամենտը:
 
Ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը երեկ ճեպացրուցի ժամանակ ասել է. - «Այս տեսակ բռնությունը, մեր կարծիքով, խաթարում է Հայաստանի և Ադրբեջանի առաջընթացը դեպի կայուն և արժանապատիվ խաղաղություն, և մենք կոչ ենք անում այս երկու երկրների առաջնորդներին Բրյուսելում մայիսի 14-ին սպասվող հանդիպման ժամանակ համաձայնել և հետ քաշել զինված ուժերը սահմանի երկայնքով, ինչպես որ քննարկվել է մայիսի սկզբին պետքարտուղար Բլինքենի մասնակցությամբ բանակցություններում»:
 
Հարցին` դիտարկո՞ւմ է արդյոք պետքարտուղարը մայիսի 14-ին կայանալիք հանդիպումը որպես վաշինգտոնյան երկխոսության շարունակություն, Պատելը դրական է պատասխանել, նշելով՝ հավատում են, որ շարունակվում է առաջընթացի երկարատև ճանապարհը:
 
«Մենք կարծում ենք, որ այս խնդրի համար գոյություն ունի խաղաղ լուծում: Ահա թե ինչու մենք պետքարտուղարի գլխավորությամբ շարունակում ենք այդքան խորապես ներգրավված լինել այս հարցում», - ասել է նա:
 
«Մենք ուրախ էինք մայիսի սկզբին հյուրընկալել այս երկու երկրներին։ Կարծում ենք, որ այդ բանակցություններն արդյունավետ էին և հիմք դրեցին Բրյուսելից այս բանակցությունների շարունակության համար, և մենք կնպաստենք, որ այդ գործընթացը շարունակվի», - ընդգծել է Վեդանտ Պատելը։
 
Ճեպազրույցից հետո Պետդեպարտամենտի խոսնակը Թվիթերում տարածել է իր այս հայտարարությունների տեսանյութը՝ գրելով. - «Հայաստանի Սոթք գյուղի մոտ փոխհրաձգությունն ընդգծում է սահմանի երկայնքով ուժերի հետքաշման անհրաժեշտությունը»:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play