Բնական տարերքը դարձել է երկաթուղային երթևեկության դադարեցման պատճառ


Բնական տարերքը դարձել է երկաթուղային երթևեկության դադարեցման պատճառ

  • 07-06-2023 11:34:39   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հունիսի 6-ի լույս 7-ի գիշերը առատ տեղումների հետևանքով առաջացած սելավը վնասել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության երկաթուղային գիծը Ալավերդի-Ախթալա հատվածում։ Մոտ 100 մետր երկարությամբ երկաթուղային գծերը պատվել են գրունտով և ողողվել ջրային հոսքերով։
 
Արտակարգ պատահարի հետևանքով խաթարվել է գնացքների երթևեկությունը Վրաստանի ուղղությամբ: Երևանից դեպի Թբիլիսի ուղևորատար գնացքը չեղարկվել է, ՀԿԵ-ն օպերատիվ կերպով կազմակերպել է գնացքի շուրջ 100 ուղևորների տեղափոխումը ավտոմոբիլային տրանսպորտով: Ընկերությունը հայցում է ուղևորների ներողամտությունը պատճառված անհարմարության համար:
 
Գիշերվանից առ այսօր ՀԿԵ-ի, ԱԻՆ-ի և ՏԻՄ ուժերը աշխատում են արտակարգ իրավիճակի հետևանքների վերացման ուղղությամբ, տարվող աշխատանքներին խոչընդոտում է ջրի և գրունտի չդադարող հոսքը։
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play