Մեքսիկայի ԶԼՄ-ներ. Վատթարացել է Ֆիդել Կաստրոյի առողջական<br /> վիճակը<br />


Մեքսիկայի ԶԼՄ-ներ. Վատթարացել է Ֆիդել Կաստրոյի առողջական
վիճակը

  • 15-01-2009 19:40:00   | Մեքսիկա  |  Միջազգային
ՄԵԽԻԿՈ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Վերջին մեկ ամսվա ընթացքում Ֆիդել Կաստրոյի արդեն կանոնավոր դարձած հրապարակումների բացակայությունը մամուլում, ինչպես նաեւ Ուգո Չավեսի վերջին սենսացիոն հայտարարությունը, վկայում են, որ Կաստրոյի առողջական վիճակը զգալիորեն վատթարացել է, հաղորդում է մեքսիկական «Ունիվերսալ» թերթը: Վենեսուելայի նախագահը հունվարի 11-ին հայտարարել է, որ այլեւս երբեք չենք տեսնի Ֆիդելին հրապարակային միջոցառումների ժամանակ, եւ նա կմնա միայն մեր հիշողության մեջ: Ուգո Չավեսը հավաստիացրել է, որ կուբացի առաջնորդը կապրի ընդմիշտ` նույնիսկ իր ֆիզիկական մահից հետո:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play