Մեքսիկայի ԶԼՄ-ներ. Վատթարացել է Ֆիդել Կաստրոյի առողջական<br /> վիճակը<br />


Մեքսիկայի ԶԼՄ-ներ. Վատթարացել է Ֆիդել Կաստրոյի առողջական
վիճակը

  • 15-01-2009 19:40:00   |   |  Միջազգային
ՄԵԽԻԿՈ, 15 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Վերջին մէկ ամսուայ ընթացքում Ֆիդել Կաստրոյի արդէն կանոնաւոր դարձած հրապարակումների բացակայութիւնը մամուլում, ինչպէս նաեւ Ուգո Չավեսի վերջին սենսացիոն յայտարարութիւնը, վկայում են, որ Կաստրոյի առողջական վիճակը զգալիօրէն վատթարացել է, հաղորդում է մեքսիկական «Ունիվերսալ» թերթը: Վենեսուելայի նախագահը յունվարի 11-ին յայտարարել է, որ այլեւս երբեք չենք տեսնի Ֆիդելին հրապարակային միջոցառումների ժամանակ, եւ նա կմնայ միայն մեր յիշողութեան մէջ: Ուգո Չավեսը հաւաստիացրել է, որ կուբացի առաջնորդը կապրի ընդմիշտ` նոյնիսկ իր ֆիզիկական մահից յետոյ:
  -   Միջազգային